4. Ֆեյսբուք
Վերադառնալ բլոգ022. «ԵՐԵՔԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ» ՕՐԵՆՔԸ
Մի մարդ վազելով գալիս է Սոկրատեսի մոտ և ասում.
- Սոկրատե´ս, լսե՞լ ես, թե ընկերդ ինչ է ասել քո մասին:
- Մեկ վայրկյան,- ընդհատում է նրան Սոկրատեսը,- իսկ մաղե՞լ ես արդյոք ասելիքդ երեք մաղով:
- Ի՞նչ մաղ,- զարմանում է այցելուն:
- Ճշմարտության: Այն ինչ ուզում ես ասել, ճշմարտությո՞ւն է:
- Դե… չգիտեմ… ես այդպես եմ լսել:
- Փաստորեն դու չգիտես` ճի՞շտ է դա, թե` ոչ: Իսկ երկրորդ` բարության մաղով մաղե՞լ ես ասելիքդ: Այն, ինչ ուզում ես պատմել իմ ընկերոջ մասին, բարի՞ է, թե` ոչ:
- Հավանաբար, ոչ:
- Այդպես… Ուրեմն դու ուզում ես ինչ-որ վատ բան ասել ինձ ընկերոջս մասին և համոզված չես, որ դա ճիշտ է: Այդ դեպքում մաղենք ասելիքդ ևս մի մաղով: Դա անհրաժեշտության մաղն է: Արդյոք անհրաժե՞շտ է, որ ես դա իմանամ:
- Ո՛չ … Ամենևին անհրաժեշտ չէ:
- Ուրեմն պարզեցինք, որ քո ասելիքը զուրկ է ճշմարտությունից, բարությունից և անհրաժեշտությունից:
Հիմա ասա՛ խնդրեմ` իմ ինչի՞ն է պետք քո բերած լուրը:
Պատրաստեց` Լիլիթ Հայրապետյանը
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը