4. Ֆեյսբուք
Վերադառնալ բլոգ023. ԱԴՎԵՆՏԻՍՏ ԲԵՆ ԿԱՐՍՈՆԸ` ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Նեյրովիրաբույժ Բեն Կարսոնը դրել է իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնի ընրություններում Հանրապետական կուսակցության կողմից։ Նա գտնում է, որ աշխարհը գտնվում է կործանման եզրին, քանի որ «կան մարդիկ, ովքեր պատրաստ են ատոմային ռումբկիրառել, եթե այն նրանց հասանելի լիներ»։
Նկատենք, որ 64-ամյա գիտնական-աֆրոամերիկացին պատկանում է Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցուն և պահում է շաբաթն ու հավատում է Քրիստոսի երկրորդ գալստյանը։ «Ես հավատում եմ Աստծո կողմից պատվիրված մերձավորի նկատմամբ սիրո պատվիրանին, ի վերուստ տրված տաղանդների զարգացմանը, որոնք պետք է օգտագործել մեզ շրջապատող մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու համար»։
Բեն Կարսոնը 29 տարի ղեկավարել է Մերիլենդ նահանգի Բալթիմորի Ջոն Հոպկինսի հիվանդանոցի մանկական նեյրովիրաբուժության բաժանմունքը։ Հենց նա էր, որ աշխարհում առաջին անգամ գլուխներով միմյանց կպած սիամական երկվորյակների բաժանման հաջող վիրահատությունը կատարեց։ Կարսոնի ճակատագիրն է հենք հանդիսացել «Ոսկե ձեռքեր» (“Gifted Hands”, “Золотые руки”) կինոնկարի ստեղծման համար։
Նախընտրական պայքարը ցույց է տալիս, որ նրա հնարավորությունները փոքր չեն ԱՄՆ նախագահ դառնալու։
Պավել Սարգսյան
Հ. Գ. Ահա կինոնկարի հղումը.
https://www.youtube.com/watch?v=vs0mObU9LIo
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը