4. Ֆեյսբուք
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

024. ԹՈՂ ՔՈ ԿԱՄՔԸ ԼԻՆԻ

Շատերս այս խոսքերը արտասանում ենք գրեթե ամեն օր, մեր բոլոր աղոթքներում:

Բայց որքա՞ն հաճախ ենք մենք իրոք ցանկանում ու փնտրում Աստծո կամքը: Իսկ որքա՞ն հաճախ ենք այս բառերը արտասանելիս մտածում. «Իսկ եթե Տիրոջ կամքը չի համապատասխանում իմ ցանկության հետ...» Մի պահ տրտմում ենք, մեր գլուխը կախում:

Եկեք մի պահ վեր բարձրացնենք մեր գլուխները ու նայենք Բարձրյալին, հիշենք ով է նա. «Եհովա, Եհովա՝ Աստված ողորմած և գթած՝ երկայնամիտ և առատ ողորմությունով և ճշմարտությունով, որ հազարների ողորմություն ես անում, որ անօրենություն՝ հանցանք ու մեղք ես ներում» (Ելից 34.6-7):

«Աստծո գործը կատարյալ է, որովհետև նրա ամեն ճանապարհները իրավունք են. Աստված հավատարիմ է և անիրավություն չունի, արդար և ուղիղ է նա» Երկրորդ Օրինաց 32.4):

«Հեսուրունի Աստծո նմանը չկա, որ նստած է երկնքում քեզ օգնություն անելու համար՝ և իմ մեծ վայելչությամբ ամպերի վրա» (Երկրորդ Օրինաց 33.26)։

Իմ Աստված՝ ամենաարդար, ամենաողորմած, գթած, անսահման սիրո Աստված, մի՞թե քո կամքը բարին, հաճելին ու կատարյալը չէ («...որ դուք քննեք թե ի՞նչ է Աստծո կամքը՝ բարին, հաճելին և կատարյալը»։ Հռոմեացիս 12.2), մի՞թե կարող են իմ ընտրած ճանապարհները ավելի լավը լինել, քան քո պատրաստածը ինձ համար («Որովհետև իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը, այլ ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներից, և իմ խորհուրդները ձեր խորհուրդներից»: Եսայիա 55.8-9), մի՞թե նույնիսկ իմ մտքերում ես կարող եմ ավելի վեր բարձրանալ, ինքան որ դու կարող ես և ուզում ես բարձրացնել ինձ («Դու նրան մեծարիր, և նա քեզ կբարձրացնի, նա քեզ կպատվի, երբ որ նրան գրկես»: Առակաց 4.8), մի՞թե քո միածին Որդուն տալով ցույց չտվեցիր, թե ինչի ես պատրաստ հանուն ինձ, ինչ սիրով ես ինձ սիրում («Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդին տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։ Հովհաննես 3.16):

Տեր, ներիր, որ հաճախ իմ կամքն եմ փնտրել, ներիր, որ գուցե սրտումս ինչ-որ տեղ թաքուն քեզ ամբողջովին չեմ վստահել: Օգնիր, որ այսուհետ, քեզ անմնացորդ վստահելով՝ քեզ հանձնեմ կյանքս ու միշտ փնտրեմ քո կամքը:
«Ինչո՞ւ ես տրտում, ով իմ անձը, ինչո՞ւ ես շփոթված ինձանում. Աստծուն հուսացիր, որովհետև էլ կգոհանամ Նրանից, որ իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածն է» (Սաղմոս 42.11)։

Լիլիթ Հայրապետյան

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները