4. Ֆեյսբուք
Վերադառնալ բլոգ006. ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
Ընտանիքում և հասարակության մեջ տարաձայնությունների ու վեճերի պատճառը Աստծուց հեռանալն է: Մոտենալ Աստծուն` նշանակում է լինել միմյանց մոտիկ: Իսկական միասնության գաղտնիքը թաքնված է ոչ թե դիվանագիտության, հիմնախնդիրները լուծելու ունակության, մեծ դժվարություններ կրելու կամ էլ խոչընդոտները հաղթահարելիս գործադրված գերմարդկային ջանքերի, այլՔրիստոսի հետ միասնության մեջ:
Ընտանեկան կյանքի մեխանիզմը պետք է գործի անխապան՝ նման բազմաթիվ տարբեր մասերից կազմված, լավ կարգավորված մեքենայի աշխատանքի:
Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պարտավոր է գիտակցել, որ ինքը պատասխանատու է ընտանիքում հարմարավետություն, կարգուկանոն և կազմակերպվածություն ստեղծելու համար:
Ոչ ոք չպետք է արգելքներ ստեղծի մյուսի առջև: Բոլորը պետք է համագործակցեն իրար հետ՝ ոգևորելով մեկը մյուսին: Անհրաժեշտ է լինել մեղմ, զուսպ և համբերատար, խոսել ոչ բարձր, հանգիստ ձայնով, խուսափել թյուրիմացություններից:
Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է հասկանա, որ ընտանիքում համագործակցություն պետք է լինի: Սկսած փոքր երեխայից՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ընտանեկան ընդհանուր գործում իրենց լուման ունեն ներդնելու:
Սերգեյ Ղահրամանյան
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը