4. Ֆեյսբուք
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

013. ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Կյանքը քաղաքներում լի է կեղծ արժեքներով և արհեստականորեն ստեղծված պայմանականություններով:

Շահի կրքոտ ցանկությունը, գրգռիչ եռուզեռը և հաճույքների տենչը, ցուցամոլության քաղցը, ճոխությունն ու խելահեղությունը կլանում են մարդկանց հսկայական զանգվածների՝ նրանց միտքը հեռացնելով կյանքի իսկական նպատակից և հատկապես երիտասարդության վրա թողնելով գրեթե անհաղթահարելի ազդեցություն:

Առավել նուրբ և վտանգավոր փորձություններից մեկը, որ քաղաքներում դարանակալում է երեխաներին ու երիտասարդությանը, հաճույքների տենչն է:

Քաղաքային միջավայրը հաճախ վտանգավոր է առողջության համար: Հիվանդ մարդկանց հետ շփման մեջ մտնելու մշտական անհրաժեշտություն, աղտոտված օդ ու ջուր, կյանքի ճնշող, անառողջ պայմաններ, ահա միայն մի քանի հիմնախնդիրներ, որոնց հետ բախվում է քաղաքի բնակիչը:

Աստծո դիտավորության մեջ չէր մտնում, որ մարդիկ կուտակվեին քաղաքներում՝ նեղվելով տներում ու վարձակալված շենքերում: Սկզբում Նա տեղավորեց մեր նախածնողներին հրաշալի բնապատկերների ու հնչյունների մեջ:

Նա կամենում է, որ այդպիսի պայմաններն ուրախացնեն մեզ նաև այսօր: Որքան մոտ լինենք Աստծո սկզբնական ծրագրին, այնքան ավելի մեծ կլինի առողջ մարմին, միտք և հոգի ունենալու հնարավորությունը:

Սերգեյ Ղահրամանյան

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները