003. ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՐՎԱՐԴՅԱՆ ՄՈՏԻՎԱՑԻԱՆ
1. Եթե հիմա քնես, երազում հաստատ երազանքդ կտեսնես, իսկ եթե հիմա սկսես սովորել, երազանքդ իրականություն կդարձնես։
2. Երբ մտածում ես՝ արդեն շատ ուշ է, իրականում դեռ շուտ է։
3. Ուսման «տառապանքը» միայն ժամանակավոր է, չիմանալու «տառապանքը»՝ տգիտությունը, հավերժ։
4. Ուսումը ժամանակ չէ, այլ ջանքեր։
5. Կյանքը միայն ուսում չէ, բայց եթե չես կարողանում անցնել կյանքի այդ հատվածը, ինչպե՞ս կարող ես իմանալ՝ ինչի ես ընդունակ։
6. Վայելի՛ր անընդհատ աճելու հնարավորությունը։
7. Սովորի՛ր ամեն ինչ շուտ անել, սովորի՛ր ջանք թափել, սովորի՛ր քաղել արդյունքները։
8. Ոչ բոլորը կարող են ամեն ինչում հաջողակ լինել։ Հաջողությունը գալիս է միայն ինքնազարգացման և վճռականության հետ։
9. Ժամանակը երբեք կանգ չի առնում, բայց երբ ոչինչ չես անում, սլանում է մեծ արագությամբ։
10. Ամեն ինչում առաջնորդներ կան։ Յուրաքանչյուրն արժանի է առաջնորդ լինելու իր ոլորտում։
11. Մարդիկ, ովքեր ինչ-որ ներդրում են անում ապագայում, իրատես են։
12. Քո հաջողությունը ուղիղ համեմատական է ընկալման ու տեղեկատվության մշակման քո արագությանը։
13. Այսօրը երբեք չի կրկնվի։
14. Նունիսկ այժմ քո մրցակիցները խելացի գրքեր են թերթում։
15. Չկան ջանքեր, չկա արդյունք։
Նյութը տրամադրեց Ազնիվ Սարգսյանը