ԸՆԹԵՐՑՈՒՄ  ԵՎ  ՈՒՆԿՆԴՐՈՒՄ 

    ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

   ՎԵԲԻՆԱՐՆԵՐ

         ՆՅՈՒԹԵՐ


Աստվածաշնչում է մեր հավատի հիմքը։ Այդ իսկ պատճառով Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցին իր բարձրագույն ղեկավար մարմնի` Վեհաժողովի 60-րդ համագումարի ավարտի հաջորդ օրվանից` 2015 թվականի հուլիսի 12-ից սկսած շարունակում է ամեն օր Աստվածաշնչից մեկական գլուխ ընթերցելու բարի սովորությանը հետևել։ 
Աստվածաշնչի լուրջ ուսումնասիրությունը կարևորագույն աղբյուր է հոգևոր աճի համար։ Այդ իսկ պատճառով առաջարկվում է Համացանց եկեղեցու մակարդակով հետևել «Սերտենք Աստվածաշունչը միասին» նախաձեռնությանը, որի էությունը կայանում է նրանում, որ ամեն օր ուսումնասիրենք մեկական գլուխ Աստծո խոսքից։ Սկզբում կուսումնասիրենք երկուական գլուխ Աստվածաշնչից մինչև որ կհասնենք համաշխարհային եկեղեցու գրաֆիկին, հետո արդեն կսերտենք մեկական գլուխ մի քանի ամիս հետո։ Ծրագիրը նախատեսվում է իրագործել հինգ տարվա ընթացքում։ Համաշխարհային եկեղեցու մակարդակով ծրագիրն անվանվում է «Հավատացեք Նրա մարգարեներին»։
«Քննեցեք գրքերը, որ դուք կարծում եք թե նրանցով ունեք հավիտենական կյանք, և նրանք են, որ ինձ համար վկայում են» (Հովհաննես 5.39)։

Համացանց եկեղեցու հովիվ`   

Պավել Սարգսյան